Smart Botanic Հաքաթոն

Խելացի լուծումներ Երևանի բուսաբանական այգում

1

Հաքաթոնի մասին

Կազմակերպում են՝


  • Smart City նորարական կենտրոնը
  • Ինտերնետ հասարակության Հայաստան հատված ՀԿ
  • Իրերի համացանցի մասնագիտացված խումբը
  • Երևանի Բուսաբանական այգին

Նպատակը Երեւանի բուսաբանական այգու համար խելացի լուծումների և գաղափարների մշակումն է, ինչը կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ դարձնել այգին կառավարելու, խնամելու և այցելուներին սպասարկելու գործընթացները։

Հաքաթոնի ավատրից հետո կկազմակերպվի գաղափարների իրականացման համար ֆինանսավորման հայտերի ընդունման գործընթացը։

Ներբեռնել օրակարգը

Եթե ունեք բուսաբանական այգու վերափոխման արդյունավետ տարբերակներ, եթե գիտեք՝ ինչպես օգտագործել ՏՏ հնարավորություններն ավելի խելացի այգի ունենալու համար, կամ եթե գիտեք ինչ տվյալներ կան, որոնք կարելի է օգտագործել այգու ավելի արդյունավետ կառավարումը իրականացնելու համար, գրանցվե՛ք «Smart Botanic» հաքաթոնին։

Մասնակցության հայտը լրացնել մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ

Ով կարող է մասնակցել և ինչպես

Հաքաթոնին կարող են մասնակցել ավտոմատացված լուծումների կամ IoT սարքավորումների մշակման փորձ ունեցող բոլոր ցանկացողները՝ անհատապես կամ թիմով:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտն այստեղ: Հայտի համապատասխան բաժնում անհրաժեշտ է նշել, թե որ թիմի հետ եք աշխատում։ Թիմեր կարող են ձևավորվել ինչպես հաքաթոնից առաջ, այնպես էլ դրա մեկնարկին: Թիմի անդամների առավելագույն թիվը 5 է:

Հաքաթոնին կարող են մասնակցել դիմորդները նաև արտերկրից՝ առցանց տարբերակով։ Հաքաթոնը հեռարձակվելու է առցանց, արտերկրի մասնակիցների համար՝ անգլերեն թարգմանությամբ։

Գրանցման վերջնաժամկետը՝ մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ։

Երբ և որտեղ

Հաքաթոնը կկազմակերպվի երեք փուլով

  • Օր 1, Ծանոթացման հանդիպում,
    Նոյեմբերի 7 ժ. 12:00, Երևանի բուսաբանական այգի

    Մասնակիցներին կներկայացվեն բուսաբանական այգու պատմությունը, խնդիրները եւ բարելավման ծրագրերը։ Կկազմակերպվի շրջայց, մասնակիցները տեղում կծանոթանան առկա խնդիրներին և ավելի հստակ պատկերացում կկազմեն իրենց մտահաղացումների կիրառման մասին։ Մասնակիցները նաև կարճ հանդիպումներ կունենան խորդատվական թիմի հետ, կստանանան իրենց հուզող հարցերի պատասխանները։

  • Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կունենան հետաքրքիր հանդիպումներ, կլսեն դասախոսություններ, միասին կաշխատեն 24 ժամ և կմշակեն իրենց գաղափարների գործող նախատիպերը։

    Բոլոր մասնակիցներին կտրամադրվի տարածքը՝ ստեղծարար գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Անհրաժեշտ է Ձեզ հետ բերել Ձեր համակարգիչները և նախատիպերի կառուցման համար անհրաժեշտ հանգույցները։

  • Յուրաքանչյուր նախատիպի ներկայացման համար կտրվի 10 րոպե ժամանակ։ Պետք է ներկայացնել խնդիրը, լուծումը և ակնկալվող արդյունքը:

 

Մրցանակներ

Ներկայացված նախատիպերը կգնահատի ժյուրին։ Լավագույն երեք մասնակիցները կարժանան մրցանակի։

Արտերկրի մասնակիցներն իրենց խելացի լուծումները կներկայացնեն առցանց՝ պրեզենտացիայի ձևաչափով։

Առցանց ձեւաչափով մասնակիցների համար նախատեսված են հետեւյալ մրցանակները՝

Ժամանակակից լուծումներ

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները արդեն լայնորեն կիրառվում են տարբեր բուսաբանական այգիներում՝ բարելավելով բույսերի խնամքը, պահպանման և անվտանգության միջոցները և այցելուների հետ հետադարձ կապը: Ահա որոշ հատուկ IoT լուծումներ, որոնք կարող են իրականացվել այս բարելավումներին հասնելու համար.

  • Շրջակա միջավայրի մոնիտորինգ.

    Ջերմաստիճանի և խոնավության տվիչների միջոցով այգում միկրոկլիման վերահսկելու համար:

    Օդի որակի տվիչների միջոցով հայտնաբերվում են օդի աղտոտիչները, որոնք կարող են ազդել բույսերի առողջության վրա: Ժամանակին ծանուցումները կարող են օգնել մեղմելու հնարավոր խնդիրները:

  • Հողի խոնավության սենսորների միջոցով վերահսկվում է հողի խոնավության մակարդակը: Ոռոգման ավտոմատ համակարգերը կարող են կարգավորել ոռոգման ժամանակացույցը՝ հիմնվելով իրական ժամանակի տվյալների վրա՝ կանխելով գերջրումը և ջրի գերածախսը:

    Հողի սննդանյութերի տվիչների միջոցով չափվում է հողի սննդանյութերի մակարդակը ապահովելու համար, որ բույսերը ստանան անհրաժեշտ սննդանյութերը:

  • Բույսերի առողջության տեսախցիկների պատկերի ճանաչման հնարավորությունների շնորհիվ իրականացվում է բույսերի առողջության վերահսկումը:

  • Խելացի ոռոգում համակարգերի շնորհիվ, որոնք կարգավորում են ոռոգման ժամանակացույցերը՝ հիմնվելով հողի սենսորների և եղանակի կանխատեսումների իրական ժամանակի տվյալների վրա, ապահովում է հողի խոնավության օպտիմալ մակարդակը:

    Վերահսկվող միջավայրեր. Օգտագործելով IoT լուծումները կառավարվում են ջերմոցային պայմանները՝ ջերմաստիճանը, խոնավությունը և լույսավորությունը: Ավտոմատացված համակարգերը կարող են իդեալական միջավայր ստեղծել զգայուն կամ հազվագյուտ բույսերի տեսակների համար:

  • Բջջային հավելված, որն այցելուներին տրամադրում է ինտերակտիվ քարտեզներ, ուղեկցվող շրջագայություններ և մանրամասն տեղեկություններ բույսերի տեսակների մասին: Հավելվածը կարող է նաև ծանուցումներ առաջարկել ընթացիկ իրադարձությունների կամ էքսկուրսիաների մասին:

  • Անվտանգության տեսախցիկները և սենսորները ապահովում են բուսաբանական այգու և նրա արժեքավոր բույսերի անվտանգությունը՝ վերահսկելով չարտոնված մուտքը, վանդալիզմը կամ գողությունը:

  • Կառվարման կենտրոնացված վահանակի միջոցով այգու սպասարկող և որոշումներ կայացնող անձնակազմը կարող է վերահսկել սենսորային տվյալները, ստանալ ծանուցումներ և վերլուծել պատմական տվյալները՝ բույսերի խնամքի և այգիների կառավարման վերաբերյալ արդյունավետ որոշումներ կայացնելու համար:

    Հավաքագրված տվյալների վերլուծությունների շնորհիվ կանխատեսվում է բույսերի առողջությունը, ջրի օգտագործումը և այլ կարևոր պարամետրեր:

  • Օգտագործելով էներգաարդյունավետ լուսավորություն, հովացման և ջեռուցման արդյունավետ համակարգեր և վերականգնվող էներգիայի աղբյուրներ հնարավոր է էապես նվազեցնել էներգիայի սպառումը և գործառնական ծախսերը:

Հարցերի դեպքում՝ դիմել


Հասցե` Վաղարշ Վաղարշյան 12ա, Երևան, 0012

Հեռախոս` (+374) 93 679 699

Էլ.փոստ` [email protected]

Լուսանկարներ

  • Բոլոր լուսանկարները
  • Բացում
  • Հաքաթոն
  • Եզրափակիչ

Աշխատանքային եռուզեռ

Հաքաթոն

Հաղթանակած թիմեր

Եզրափակիչ

Սմարթ Սթարս թիմի ելույթը

Եզրափակիչ

Ալֆրեդ Բաղուզյան հարց հաքաթոնի մասնակիցներին

Եզրափակիչ

Դավիթ Հարությունյանի բացման խոսքը

Բացում

Բացման խոսք Կարեն Երզնկանյան

Բացում

Շրջայց Բուսաբանական այգում

Բացում

Card 3

Հաքաթոն

Իգոր Մկրտումյանի խոսքը եզրափակիչ փուլում

Եզրափակիչ

Web 5

Հաքաթոն

Agreen թիմի ելույթը

Եզրափակիչ

App 3

Եզրափակիչ

Բուսաբանական այգու էկոկենտրոնը

Բացում

Web 6

Հաքաթոն

Web 6

Եզրափակիչ

Գաղափարի քննարկում Սմարթ Սթարս թիմի հետ

Հաքաթոն

Գաղափարի քննարկում ՏՀՏ թիմի հետ

Հաքաթոն

Պանելային քննարկման ունկնդիրները

Հաքաթոն

Smart Tree թիմի ելույթը

Եզրափակիչ

Բուսաբանական այգու ջերմատանը

Բացում

Գաղափարի քննարկում ՏՏ 2023 թիմի հետ

Հաքաթոն

Ծանաթացման հանդիպում բուսաբանական այգում

Բացում

Կեսգիշերին

Հաքաթոն

Արսեն Գասպարյանը ներկայացնում է բուսաբանական այգին

Բացում

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ

Ժյուրիի քննարկում

Եզրափակիչ